Կրտսեր դպրոցի (1-3-րդ դասարաններ) մաթեմատիկայի ծրագիր
Կրտսեր դպրոցում մաթեմատիկա առարկայի ուսուցման նպատակներն են
- սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական մտածողություն, կռահելու կարողություն
- սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս
- զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը
- սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամամբ
- սովորեցնել կյանքի տարբեր իրավիճակները մոդելավորել որպես մաթեմատիկական խնդիրներ
- Ուսումնական միջավայր.
- Դասարան-կաբինետ` համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով),, անլար համացանց, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, նոութբուք-նեթբուքեր (ներբեռնված բոլոր անհրաժեշտ ծրագրերով), քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ, կշեռքներ, չափագլաններ:
- մաթեմատիկական կայքեր, դասվարի, դասարանի բլոգ, դասվարի էլեկտրոնային օրագիր, կրթահամալիրի, գրադարանի կայք
- Դասվարին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային օրագիր, էլեկտրոնային մատյան, անձնական (դասարանական) բլոգ, կայք, համակարգչային ծրագրերի փաթեթներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:
- Սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք կամ նեթբուք, էլեկտրոնային գրքեր, գիրք-տետրեր:
- Ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ, ուսումնական ծրագրին համապատասխան դասվարի ստեղծած ուսումնական փաթեթներ, հեքիաթ-խնդիրներ, կրթահամալիրային գիրք-տետրեր, ինտերնետային կայքեր և ուսումնական օնլայն խնդրագրքեր:
- Ուսումնական պարապմունքների նկարագրություն`
Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան
օրացույցի: Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Սովորողների քանակը` 20-25, որոնց թվում նաև հատուկ կրթությամբ սովորողներ: Դասերը կազմակերպվում են ուսումնական դասարան-կաբինետում, ընթերցասրահում, բակում` 45 րոպե տևողությամբ և համապատասխան գործիքների, թվային ուսումնական նյութերի օգտագործմամբ: Դասապրոցեսի ընթացքում դասվարը կազմակերպում է ծրագրով նախատեսված նյութի, կարողությունների ու հմտությունների յուրացումը:
- Ուսումնական նյութերի, միջոցների օգտագործում՝
- Գրադարանի կայք
Սովորողները և դասավանդողը «ուսումնական փաթեթ» բաժնից ներբեռնում են անհրաժեշտ դասագրքերը, ձեռնարկները, խնդրագրքերը և այլ ուսումնական նյութեր:
- Դասավանդողի բլոգ, կայք
Դասավանդողը ուսումնական նյութերը, առաջադրանքները, ուսումնական ֆիլմերը, տեսադասերը կամ հղումները տեղադրում է բլոգում, որից օգտվում են սովորողները:
- Էլեկտրոնային օրագիր
Էլեկտրոնային օրագրի գործածմամբ դասավանդողը սովորողներին ուղարկում է անհատական տնային հանձնարարությունը, տվյալ դասի բոլոր նյութերը, բլոգից և այլ կայքերից հղումները:
- Սովորողի ուսումնական գործունեության ձևերը`
- խնդիրների, վարժությունների լուծում
- բանավոր և գրավոր աշխատանք դասարանում և տանը
- էլեկտրոնային գրատախտակի, էլեկտրոնային օրացույցի,
համացանցի, համակարգչային ծրագրերի օգտագործում
- ստուգատեսներին և ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերին, ծեսերին մասնակցություն
- ուսումնահասարակական նախագծերին, ճամփորդություններին, ճամբարներին մասնակցություն:
- Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի կազմակերպում`
Դասերը կազմակերպվում են ուսումնական դասարան-կաբինետում, որն ապահովված է անհրաժեշտ ուսումնական գործիքներով և նյութերով: Դասի տևողությունը 45 րոպե է: Դասարանային աշխատանքները սովորողները կատարում են իրենց տետրերում կամ անհատական համակարգիչներում, այնուհետեև ուղարկում դասավանդողի էլ. հասցեին: Ուսումնական հիմնական գործիքներից է նաև էլեկտրոնային գրատախտակը, որի օգնությությամբ պատկերավոր և մատչելի ներկայացվում է դասավանդման նյութը:
Տնային հանձնարարությունները ուղարկվում են այն սովորողներին, որոնք ընտրել են տնայի աշխատանքըէ որպես լրացուցիչ կրթություն: Տնային առաջադրանքի համար նշվում է հստակ վերջնաժամկետ, որից հետո դասավանդողը նշանակում է խորհրդատվության (քննարկման) ժամ և այդ սովորղներ հետ քննարկում իրենց աշխատանքը:
Առաջին դասարան (144 ժամ)
1-ին դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են`
- Նպաստել երեխայի դպրոցական կյանքին ադապտացմանը
- ծանոթացնել 20-ից փոքր բնական թվերի հետ, սովորեցնել դրանք գրել, մուտքագրել և կարդալ, դրանց հետ գումարման և հանման գործողություններ կատարել
- թվերն օգտագործել հաշվում, համարակալում, չափում պահանջող կիրառական խնդիրներ լուծելիս և գործնական առաջադրանքներ կատարելիս
- գաղափար տալ երկրաչափական մարմինների և պատկերների մասին
- սովորեցնել օգտվել պարզ աղյուսակներից
Բովանդակություն
Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ
- Առարկաների հատկությունները (գույն,ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի:
- Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ:
- Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Հավաքածուից մասի անջատում:
- Քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն, շրջան: Խորանարդ, ուղղանկյունանիստ, գունդ, կոն, գլան:
- Առարկաների տարածական առնչություններ (վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ,միջև-մեջտեղը):
- Հավաքածուների համեմատում զույգեր կազմելու միջոցով:
- Նույնքան, շատ, քիչ:
- Առարկաների միջև առնչություններ:Մեծ-փոքր, կարճ-երկար, հաստ-բարակ, նեղ-լայն:
- Տարածական-ժամանակային առնչություններ. Սկզբում-հետո, շուտ-ուշ:
- Ուղիղ և հետ հաշվարկ տասնյանկում:
- Զույգերով, եռյակներով հաշվարկ:
Առաջին տասնյակ
- 1 թիվը: 1 թվանշանը: Շրջան:
- 2 թիվը: 2 թվանշանը: Մարդու մարմինը:
- 3 թիվը: 3 թվանշանը: 3 թվի կազմությունը: Եռանկյուն, կողմերը,գագաթները:
- 4 թիվը: 4 թվանշանը: 4 թվի կազմությունը: 4-ի սահմանում գումարում և հանում:
- Քառանկյուն, կողմերը, գագաթները:
- 5 թիվը: 5 թվանշանը: 5 թվի կազմությունը: 5-ի սահմանում գումարում և հանում:
- 6 թիվը: 6 թվանշանը: 6 թվի կազմությունը: 6-ի սահմանում գումարում և հանում:
- Թվերի հավասարությունը և անհավասարությունը:
- Թվերի համեմատումը և գրառումը:
- Գումարի և տարբերության անհայտ բաղադրիչի գտնելը:
- 7 թիվը: 7 թվանշանը: 7 թվի կազմությունը: 7-ի սահմանում գումարում և հանում: Շաբաթվա օրերը:
- 8 թիվը: 8 թվանշանը: 8 թվի կազմությունը: 8-ի սահմանում գումարում և հանում:
- 9 թիվը: 9 թվանշանը: 9 թվի կազմությունը: 9-ի սահմանում գումարում և հանում:
- 0 թիվը: 0 թվանշանը: Զրոյի հատկությունները գումարման և հանման գործողություններում:
- Պարզ խնդիրներ հաշվելու, համեմատելու, գումարման և հանման վերաբերյալ:
Երկրորդ տասնյակ
- Տասնյակ: 10 թիվը:
- 10-ի սահմաններում գումարում և հանում:
- Հաշվում տասնյակներով:
- Հաշվում տասնյակներով և միավորներով:
- Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը:
- Երկրորդ տասնյակի թվերի գրառումը:
- Թվերի համեմատումը:
- 20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումն առանց կարգային անցումների:
- 20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումը կարգային անցումներով:
- Գումարման քառակուսային համակարգ:
- Մեծություններ: Դրանց չափումը (երկարություն, զանգված, տարողություն, ժամանակ):
- Չափումներ ոտնաչափերով, թիզերով, մատներով, լոնքերով, քայլերով և այլն:
- Ջերմաչափ: Ջերմաստիճանի որոշում:
- 100-ի սահմանում կլոր տասնյակների գումարում:
- 100-ի սահմանում կլոր տասնյակին միանիշ թվի գումարում:
- Պարզ խնդիրների լուծում:
- Կրկնություն:
Երկրորդ դասարան (144 ժամ)
2—րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են`
- Ուսումնասիրել 20-ից մեծ երկնիշ և եռանիշ թվերը, դրանց համեմատումը, գումարման և հանման գործողությունները 1000-ի սահմանում
- գաղափար տալ բազմապատկման և բաժանման գործողությունների մասին
- շարունակել ծանոթացումը երկրաչափական մարմինների, պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ
- ձևավորել հարց ձևակերպելու կարողություն:
Բովանդակություն
- Երկնիշ թվեր:
- Աղյուսակներ: Դրանց օգտագործումը երկնիշ թվերի գրության համար:
- 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը.տասնավորներ և միավորներ:
- Տարվա ամիսները և դրանց օրերի քանակը:
- Երկնիշ թվերի համեմատումը:
- Երկնիշ թվերի գումարումը և հանումն առանց կարգային անցումների:
- Երկնիշ թվի կլորացումը մինչև մոտակա տասնյակը:
- Գումարման գործողության հատկությունները:
- Երկնիշ թվերի գումարումը և հանումը, որոնց արդյունքը կլոր թիվ է:
- Երկնիշ թվերի գումարումն ու հանումը:
- Տվյալների հավաքագրում հարցումների միջոցով:
- Տվյալների ներկայացում աղյուսակների միջոցով:
- Խնդիրների լուծում:
Եռանիշ թվեր Հարյուրյակ:
- Հաշվում հարյուրյակներով:
- Կլոր հարյուրյակների անվանումը և գրառումը:
- Եռանիշ թվերի համեմատումը.
- Եռանիշ թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:
- Հազարի սահմանում թվերի գումարումն ու հանումը:
- Խնդիրների լուծում: Հայտնի և անհայտ տվյալներ:
- Գծապատկերների , աղյուսակների օգտագործումը խնդիրների լուծման ընթացքում:
Բազմապատկում և բաժանում
- Բազմապատկման գործողությունը:
- Բազմապատկման տեղափոխական հատկությունը:
- Բազմապատկում 1-ով և 0-ով:
- Բազմապատկում 2-ով:
- Բաժանման գործողության իմաստը:
- Զույգ և կենտ թվեր:
- 3-ով բազմապատկելու և 3-ի վրա բաժանելու աղյուսակ:
- Բազմապատիկներ:
- 4-ով բազմապատկելու և 4-ի վրա բաժանելու աղյուսակ:
- Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ:
- 5-ով բազմապատկելու և 5-ի վրա բաժանելու աղյուսակ:
- Բաժանարարներ:
- 6-ով բազմապատկելու և 6-ի վրա բաժանելու աղյուսակ:
- 7-ով բազմապատկելու և 7-ի վրա բաժանելու աղյուսակ:
- 8-ով բազմապատկելու և 8-ի վրա բաժանելու աղյուսակ:
- 9-ով բազմապատկելու և 9-ի վրա բաժանելու աղյուսակ:
- Առանց փակագծերի արտահայտություններում գործողությունների որոշման կարգը:
- 10-ով և 100-ով բազմապատկում և 10-ի և 100-ի վրա բաժանում:
- Բազմապատկման զուգորդական հատկությունը:
- Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը:
Մեծություններ
- Երկարություն:Երկարության չափման միավորներ. սանտիմետր, մետր, կիլոմետր:
- Պարագիծ: Ծանոթ բազմանկյունների պարագծերի հաշվում:
- Զանգված.կշեռք, կիլոգրամ, գրամ:
- Ժամանակ. Ժամացույց:
Երրորդ դասարան (144 ժամ)
3—րդ դասարանում լուծվող հիմնական խնդիրներն են`
- Ուսումնասիրել բազմանիշ թվերը, գործողությունները դրանց հետ, գործողությունների հատկությունները և ցույց տալ կիրառության օրինակներ
- շարունակել ծանոթացումը երկրաչափական պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ
- գաղափար տալ դատողության, ալգորիթմի, տվյալների, դրանց ստացման և մշակման մասին
- ձևավորել գիտելիքներ և կարողություններ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ:
Բազմանիշ թվեր, թվագրության ոչ դիրքային համակարգեր
- Քառանիշ թվեր:
- Հնգանիշ և վեցանիշ թվեր:
- Բազմանիշ թվի գրելը (թվանշաններով և տառերով) և կարդալը:
- Աղյուսակների օգտագործումը բազմանիշ թվերը գրելու համար:
- Թվային դասեր:
- Բնական թվերի համեմատումը:
- Բնական թվի կլորացումը մինչև նշված թվային կարգը:
- Թվագրության հին հայկական և հռոմեական համակարգեր:
- Պատկերների համընկնելը:
- Պարզ պատկերները երկու հավասար մասի բաժանելը:
- Համաչափություն ուղղի և կետի նկատմամբ:
- Շրջան: Շրջանագիծ:
- Բեկյալ: Բեկյալի երկարության հաշվում:
- Պարագիծ: Ծանոթ բազմանկյունների պարագծերի հաշվում:
- Մակերես:
- Թվաբանական գործողությունները բազմանիշ թվերի հետ:
- Բազմանիշ թվերի գումարումը և հանումը ( նաև սյունակով):
- Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:
- Գումարման և հանման գործողությունների հատկությունները:
- Եռանիշ և քառանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով:
- Բազմապատկում 10-ով, 100-ով, 1000-ով և բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի:
- Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը:
- Երկարության միավորների միջև կապերը:
- Զանգվածի միավորների միջև եղած կապերը:
- Բազմանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով:
- Բազմապատկման գրառումը սյունակով:
- Բազմանիշ թվի բաժանումը միանիշ թվի վրա:
- Բաժանման գրառումը <<անկյունով>>:
- Բազմապատկման, բաժանման գործողությունների հատկությունները:
- Բազմապատկումը երկնիշ թվով:
- Ապրանքի գին-քանակություն-արժեք փոխկապակցվածությունը:
- Եռանիշ թվի բազմապատկումը միանիշ թվով:
- Բազմապատկման և բաժանման գործողությունների արդյունքների և դրանց բաղադրիչների անվանումները:
- Զույգ և կենտ թվեր.զույգ թվի կեսը գտնելը, թվի բազմապատիկ: